ԵՐԵՎԱՆ -6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 940,9 դրամ ԱՐԾԱԹ - 424,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 18 614,1 դրամ

Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում չկա «գլխավոր»

Ղարաբաղում չկա գլխավոր, կան երկու հակամարտող կողմեր և համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ռուսական կողմը համաձայնեցնում է իր գործողությունները երկու կողմի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
 
«Այնտեղ չկա գլխավոր: Կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Նրանք կողմեր են, որոնք ռուսական կողմի հետ միասին ստորագրել են Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հայտնի հայտարարությունը: Եվ սույն հայտարարության դրույթների համաձայն՝ Ռուսաստանի ռազմական, ինչպես նաև Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իրենց գործողությունները համակարգում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ», - ասել է Պեսկովը՝ խոսելով այն մասին, թե ում հետ են համակարգում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունները և ով է այժմ «գլխավորը» այնտեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 4 կմ/ժ
-6 C°
 
-9°  -1° 
23.01.2021
-8°   
24.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: