ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմի հետևանքով Արցախում զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական անձ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախնական տվյալներով՝ պատերազմի հետևանքով զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական անձ, փոխանցում է Panorama-ն:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան ասել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ թվերը նախնական են, քանի որ անհետ կորած քաղաքացիներ կան, նրանց թիվը հասնում է երեք տասնյակի։ 

«Արդեն պարզ է ճակատագիրը, որ գերի են ընկել։ Դա նշանակում է, որ հավանականությունը ցածր չէ, որ նրանք մահացել են, բայց քանի դեռ ապացույցներ չունենք, նրանց մարմինը մեզ մոտ չէ, վկայություններ չունենք, դեռևս վիճակագրության մեջ չենք ներկայացում նրանց մահվան դեպքերը»,- Արցախի Հանրային հեռոստաընկերությանը ասել է Արտակ Բեգլարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: