ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում կառուցվող բնակարանները սոցիալական որոշ խմբերի կտրամադրվեն առաջնահերթ և անհատույց

Ստեփանակերտում շինարարական եռուն աշխատանքներ են ընթանում: Վերանորոգվում են ոչ միայն հրթիռահրետակոծության հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի շենք-շինությունները, այլ նաև շարունակվում են մինչ պատերազմը մեկնարկած բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը տեղեկացրեց, որ մինչև 2021 թվականի մայիսը մայրաքաղաքում  նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 300 նոր բնակարան:     

«Այդ բնակարանները տրամադրելու գործընթացում, ըստ քաղաքապետարանում արդեն իսկ առկա ցուցակների՝  առաջնահերթությունը տրվելու է զոհվածների ընտանիքներին,   առաջին կարգի զինհաշմանդամներին, երկկողմանի ծնողազուրկներին ու բազմազավակ ընտանիքներին: Բնակարանները տրամադրվելու են անվարձահատույց հիմունքներով: Ընդհանրապես կացարաններով ապահովելու խնդիրը շարունակում է քաղաքապետարանի գործունեության առաջնահերթություններից մնալ: Այժմ շարունակվում է վնասված բնակարանների գույքագրման գործընթացը: Այն բնակարանները, որոնք ենթակա են վերանորոգման, անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում: Մինչ այդ ընտանիքին տեղավորում են այլ ժամանակավոր կացարանում: Նաև արվում է հնարավորը, որպեսզի տեղահանված բնակիչներից մեզ դիմող ոչ մի մարդ անօթևան չմնա: Տեղահանված բնակչությանը ժամանակավոր տեղավորում ենք Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն-ինտերնատում և այլ հնարավոր կեցավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտի մոտակա գյուղերում»,-մանրամասնեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ շարունակական ուսումնասիրվում են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված ընտանիքների կացարանային պայմաններն ու կարիքները և ըստ այդմ աջակցություն է ցուցաբերվում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: