ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 219,74 դրամ ԱՐԾԱԹ - 357,59 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 155,18 դրամ

Մոսկվան և Մինսկը պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գնի շուրջ

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը պայմանավորվածություն են ձեռք բերել 2021 թվականին մատակարարվելիք ռուսական գազի գնագոյացման հարցի շուրջ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը, կողմերը համապատասխան արձանագրությունը ստորագրել են Սանկտ Պետերբուրգում: 

Նշվում է, որ ընկերությունը հաղորդագրության մեջ չի հստակեցրել գազամատակարարման գինը:  

Բելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունն էլ իր հերթին տեղեկացրել է, որ գինը «գործնականում մնում է 2020 թվականի մակարդակին, սակայն զգալիորեն ցածր է, քան նախատեսված էր 2011 թվականի միջկառավարական համաձայնագրի բանաձևով»:

Նշվում է, որ մինչև տարեվերջ գործող պայմանագրի համաձայն՝ ռուսական գազի գինը Բելառուսի համար կազմում է 127 դոլար՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, թեպետ Մինսկը պնդում էր, որ այն նվազեցվի:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.01.2022
17°  30° 
21.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։