ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 19 միլիոնից

Time.com

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը կիրակի անցել է 19 միլիոնից: Այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային և տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա:

Համալսարանի տվյալներով՝ ներկայումս Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվել է 19 132 446 մարդ: Վարակակիրների թվով առաջին տեղում է Կալիֆոռնիա նահանգը (2 156 111 դեպք), հաջորդում են Տեխաս (1 690 986), Ֆլորիդա (1 271 979), Իլինոյս (937 909), Նյու Յորք (922 145) նահանգները: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 333 115 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 80,7 մլն մարդ, ավելի քան 1,7 մլն-ը մահացել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    18 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: