ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չավուշօղլուն հայտնել է Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրության մասին

AA

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ բազմաթիվ ոլորտներում, անգամ եթե որոշ հարցերում մեր հայացքները տարբեր են: Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, սակայն մեր համագործակցությունը, որն սկսվել է շնորհիվ Աստանայի գործընթացի, շարունակվում է: Լիբիայում մենք ևս տարբեր հայացքներ ունենք, սակայն աշխատում ենք Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով: Մենք նաև կքննարկենք Ադրբեջանի և Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ հարցում մենք դիտարկում ենք քայլեր, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել»,- ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին Չավուշօղլուն կմեկնի Սոչի, որտեղ կմասնակցի բարձր մակարդակով ռուս-թուրքական համագործակցության Խորհրդի շրջանակում գործող ռազմավարական ծրագրման համատեղ խմբի 8-րդ նիստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: