ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ զինվորի վիրավորման դեպքի առթիվ Արցախի իշխանություններն արդեն դիմել են ուսական խաղաղապահ զորակազմին

Արցախի իշխանություններն արդեն դիմել են ուսական խաղաղապահ զորակազմին այսօր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքի առթիվ: Այս մասին Aysor.am-ին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Վերջին օրերին հակառակորդի սադրիչ նպատակով իրականացված գործողությունների հետևանք ենք սա որակում, ինչպես գիտենք՝ վերջին օրերին Շուշիից օդ էին կրակում, այսօր, արդեն, շատ կոնկրետ թիրախային կրակոց է եղել, ինչը, միանշանակ, արժանի է քննադատության, որովհետև սա նշանակում է Ադրբեջանի կողմից ոչ միայն հրադադարի ռեժիմի, այլև՝ բոլոր պայմանավորվածությունների խախտում ու անհարգալից վերաբերմունք խաղաղապահ զորակազմի նկատմամբ», - ասել է Վահրամ Պողոսյանը։

«Իրավիճակի մասին արդեն տեղեկացված է խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը և հույս ունենք, որ դեպքն անարձագանք չի մնալու, որովհետև եթե նման սադրանքները շարունակվեն, բնականաբար, հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել։ Պետք է բոլոր ջանքերը գործադրենք նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», - նշել է Վահրամ Պողոսյանը։

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: