ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմաբազայում սկսել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմաբազայում մեկնարկել է անձնակազմի պատվաստումը կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցի առաջին բաղադրիչով: Պատվաստանյութի հազար դեղաչափ քանակությամբ առաջին խմբաքանակը առաքվել է Գյումրիում Ռուսաստանի ՊՆ զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ:

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնել են, որ պատվաստումն անցկացնելիս չեն հայտնաբերվել բարդությունների կամ պատվաստումը վատ տանելու դեպքեր: Պատվաստումը կատարվում է կամավոր և զինծառայողների ու քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնության հիման վրա:

ՀՌՕ-ին ընդհանուր մատակարարվել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի ավելի քան 23 հազար դեղաչափ:

Այսօրվա դրությամբ «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու բաղադրիչները ստացել է ավելի քան 6 հազար զինծառայող և բուժանձնակազմ: Եվս 14 հազար զինվորի ու սպայի պատվաստել են պատվաստանյութի առաջին բաղադրիչով:

Նախատեսվում է 2 ամսվա ընթացքում պատվաստել ՀՌՕ միավորումների, զորամասերի և հաստատությունների ավելի քան 60 հազար զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի անձանց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: