ԵՐԵՎԱՆ -8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 31,037.91 դրամ ԱՐԾԱԹ - 431.12 դրամ ՊԼԱՏԻՆ - 18,818.43 դրամ

ԵՄ-ն բանակցություններ է վարում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ

Դեղորայքի եվրոպական գործակալությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ` ռուսական «Սպուտնիկ V» հակակոռոնավիրուսային պատվաստանյութ ձեռք բերելու համար, հայտնում է Ինոսմի լրատվական կայքը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնիայի՝ բուլղարական Dnes լրատվակին տված մեկնաբանությունը:

Նրա խոսքով, ռուսական կողմը` ԵՄ շուկա մուտք գործելու թույլտվություն ստանալու համար դեռևս չի դիմել:

Ինչ վերաբերվում է ԵՄ տարածքում թույլատրելի պատվաստանյութերին, ապա անցյալ տարի Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ԵՄ տարածքում թույլատրվում են միայն Եվրոպայում արտադրված պատվաստանյութերը` շեշտելով, որ ԵՄ անդամ առանձին պետությունների թույլատրվում է ներմուծել այլ երկրներում արտադրված պատվաստանյութեր, սակայն դրանց տարածումն իրենց պետություններից դուրս` առանց դեղորայքի եվրոպական գործակալությունը համաձայնության, արգելված է:

Այս պահին ԵՄ տարածքում թույլատրված է Pfizer և Moderna պատվաստանյութերը, սակայն սպասվում է, որ մինչև ամսվա վերջ Astra Zeneca պատվաստանյութը ևս կթույլատրվի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 3 կմ/ժ
-8 C°
 
-6°   
27.01.2021
-1°   
28.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: