ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախագահ չունի. թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չհավաքեց

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հունվարի 29-ին տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկրորդ հարցով նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, սակայն առաջադրված երկու թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չհավաքեց: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության շրջանակում նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։

ՀԽ նախագահի թեկնածուները Խորհրդի անդամներին ներկայացրին իրենց գործունեությունը, համալսարանի զարգացման գործում ՀԽ-ի դերի իրենց պատկերացումները և պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի առաջարկությամբ և Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամների մեծամասնության համաձայնությամբ քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի ձևով: Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը հավաքեց 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչը, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: