ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան առաջարկում է «3+3» ձևաչափ՝ տարածաշրջանում համագործակցության համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարևորել են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն և Զարիֆն այդ մասին նշել են Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Խաղաղության պատրաստակամության մասին միայն խոսքերը բավարար չեն, անհրաժեշտ է իրական ներդրում: Մենք նախատեսում ենք զարգացնել համագործակցության ձեւաչափը «3+3» բանաձեւով, որն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին աջակցել են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրների ղեկավարները», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը տարածաշրջանի հինգ երկրներ պատասխան է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից առաջ քաշված համագործակցության նոր պլատֆորմի գաղափարին: Զարիֆը ընդգծել է, որ Իրանը եւ Թուրքիան բարդ ժամանակաշրջանում մշտապես կապի մեջ են եղել միմյանց հետ, եւ այդ հարաբերությունները կշարունակվեն: Նրա խոսքով, Թեհրանի եւ Անկարայի համար համագործակցության նոր հնարավորություններ են բացվել նաև Կովկասում:

Իլհամ Ալիեւն առաջարկել էր տարածաշրջանային համագործակցության միասնական հարթակ ստեղծել` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, նաև Հայաստանի մասնակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: