ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ».

«Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի միջև այլևս սահմանային խնդիր գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջևանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում է ինքնորոշման իրավունք: Դեկրետը դեկտեմբերի 2-ին հրապարակվել է Բաքվի «Կոմունիստ» թերթում:

Ավելին, դրանից հետո Ադրբեջանի հեղկոմն ազդարարել է. «Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են ՀՍԽՀ մասեր»: Որոշում-դիմումը տպագրվել է Երևանի «Կոմունիստ» թերթի 1920 թ. դեկտեմբերի 7-ի համարում:

Հետաքրքիր փաստ է նաև, որ ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոն 1921 թ. հունիսի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարությանը հանձնարարել է Հռչակագրով հայտարարել «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելու մասին»: Բյուրոյի որոշումն ընդունվել է միաձայն, կողմ արտահայտվողների թվում է եղել նաև Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը:

Ի կատարումն Կովկասյան բյուրոյի որոշման՝ ՀՍԽՀ ժողկոմխորհը, կառավարության նախագահ Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ, 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց համապատասխան հայտարարություն. «Ադրբեջանի ՍԽՀ հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի ՍԽՀ-ների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մաս»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: