ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները:

Դիտարկվել են երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային հարցերում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: