ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ գոյություն ունի գաղտնի պայմանավորվածություն «վերաբերող ընդհանուր օգտագործվող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով»:

Ինչպես նկատեց Ավինյանը, այդ ճանապարհահատվածից բացի ադրբեջանցիներից օգտնում են նաև ՀՀ քաղաքացիները, ովքեր, այդ թվում նաև անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է տեղյակ լինեն այդ պայմանավորվածության բովանդակության մասին, սակայն «ամենթափանցիկ» իշխանությունը մտադիր է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող բավականին մտահոգիչ զարգացումները:

Փետրվարի 10-ին Ազգային անվտանգության ծառայությունն արգելեց լրատվամիջոցներին առանց իր համաձայնության Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանել: Նշենք, որ Սյունիքում տեղի ունեցող զարգացումների մասին հանրությունը իմանում է բացառապես լրատվամիջոցների հրապարակումներից՝ խոսքը Սյունիքում անհասկանալի հիմքերով բանավոր  փոխըմբռմամբ Ադրբեջանին տարածքներ հանձնելու, այս կապակցությամբ  ադրբեջանական զորքի հետ գյուղացիների բանակցությունների, Սյունիքի տարածքում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակների տեղադրման, ադրբեջանական կողմի տարբեր սադրանքների մասին է:

Պաշտոնական լրատվությունն այս ամենը փորձում է ամեն կերպ քողարկել: Դրա վերջին փորձը պաշտպանության նախարարության՝ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չլինելու մասին հաղորդագրությունները էր այն դեպքում, երբ լրատվամիջոցները փաստերով ներկայացնում էին այդ օրերին ադրբեջանական կողմի սադրանքը Կապան-Ճակատեն հատվածում:

Այժմ, լրատվամիջոցներին արգելելով լուսաբանել, թե ինչպես է Փաշինյանն իրականում բարձրացնում Սյունիքի և Հայաստանի անվտանգությունը, իշխանությունը հույս ունի  Հայաստանի Հանրապետության պետական շահերին հակասող իր բանավոր, որոշ դեպքերում չի բացառվում նաև արդեն փաստաթղթավորված պայմանավորվածությունների կապակցությամբ հանրային դժգոհությունները կանխել՝ ավելի երկար իշխանության ղեկին մնալու համար, ինչը կարող է աղետալի ավարտ ունենալ Հայաստանի Հանրապետության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: