ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացնի. ԱԻՊԾ

Եղանակների պատճառով այսօր ևս դադարեցվել են փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է aysor.am-ը, տեղեկացնում է Արցախի ՆԳ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 81%
    Քամի՝ 0 կմ/ժ
    9 C°
     
    22°  12° 
    16.05.2024
    21°  10° 
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: