ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ երկրները պետք է ուժեղացնեն համակարգումը համացանցի անվտանգության և կարգավորման ոլորտում

Առանձին երկրներում համավարակի ընթացքում կիբերհանցագործությունների աճը 90 տոկոսի է հասել, առաջիկա տարում ՀԱՊԿ երկրները պետք է ուժեղացնեն համակարգումը համացանցի անվտանգության և կարգավորման ոլորտում, նշել է ՀԱՊԿ ԽՎ անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Անատոլի Վիբորնին, փոխանցում է News.am-ը: 

Այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք մենք նախկինում ենթադրում էինք, այսօր ավելի ու ավելի են բարդանում և իրենց դեմ պայքարի նոր մեթոդների մշակում են պահանջում, նշել է նա, փոխանցում է Sputnik-ը:

«Կիբերբուլինգը, օրինակ, հենց այն դեպքն է, երբ համացանցային տարածքի միջոցով, թվային տեխնոլոգիաների և նոր հնարավորությունների կիրառմամբ կարող ես ազդել հոգեբանության վրա, հատկապես` աճող սերնդի: Սակայն սա ոչ թե մի, այլ մեր բոլոր պետությունների խնդիրն է»,- ասել է Վիբորնին:

«Հաշվի առնելով այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց արդեն բախվում են կամ կարող են բախվել ՀԱՊԿ անդամ երկրներն առաջիկայում (իսկ դա ՆԱՏՕ-ի գործունեությունն է Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ, պատժամիջոցների քաղաքականությունը և ընդհանուր առմամբ լարվածության աճը միջազգային ասպարեզում)` այժմ օրենսդրության կատարելագործման հզոր պահանջ է ձևավորվել, կարծում է բանախոսը: Ընդ որում, օրենսդրական նորարարությունները պետք է «գերազանցեն պաշտպանական օրակարգը, երբ մենք ընդամենը արձագանքում ենք որոշակի փաստերի»,- ասել է նա:

Վիբորնու խոսքով` համավարակի ընթացքում կյանքի շատ ասպեկտներ օնլայն ձևաչափ տեղափոխվեցին` «համապատասխանաբար, մենք նա հանցագործության աճ տեսանք, որոշ պետություններում համացանցում և թվային տեխնոլոգիաներում այն 90 տոկոսի հասավ»: «ՀԱՊԿ երկրների անվտանգության հիմնական մարտահրավերն այժմ օտարերկրյա պետությունների գործունեությունն է, պայքարի նախապատրաստումն ու վարումը տեղեկատվական տարածքում, քանի որ հիմնական և առանցքային խնդիրն ուղեղի համար պատերազմն է տեղեկատվական դաշտում: Ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՊՀ երկրներում տաղանդավոր մարդիկ և հիանալի երիտասարդություն կա: Ուստի պայքարը նրանց համար, հոգեբանական և մտավոր ազդեցությունը կարևոր են մեր, այսպես կոչված, «ընկերների» համար»,- ասել է Վիբորնին:

Արտաքին խաղացողների համար չափազանց կարևոր նպատակ է ներքաղաքական և սոցիալական մթնոլորտի ապակայունացումն ՀԱՊԿ երկրներում, իսկ կիբերհարձակումների սպառնալիքը մեծանում է 5-րդ սերնդի բջջային ցանցերի տարածմանւ զուգահեռ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: