ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովը նիստ չի գումարել, ԱԺ-ն շարունակում է մնալ ոչ իր դիրքերում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք քիչ հետո կհրապարակենք քաղաքական մեծամասնության պատգամավորների անունները, իրենք պարտավոր են ներկայանալ եւ հրավիրել ԱԺ նիստ: Երկրորդ, մենք պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու շուրջ:

Երրորդ, նոր գլխավոր խելագարը հայտարարել է, որ եթե քաղաքական հայտարարությունները չափն անցնեն, կձերբակալեն: Եկեք բոլորս միասին ասենք՝ գլուխդ պատին կտաս, թե կարող ես մարդ ձերբակալել: Որեւէ մեկը չփորձի վախեցնել մեր ժողովրդին: Դուք պարտավոր եք հաշվի նստել ժողովրդի, բանակի հետ»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քիչ անց կբերեն վրաններ, վառարաններ, ջուր, թեյ, որ կարողանան ցրտին դիմանալ. «Պինդ կանգնում ենք, որ հասնենք մեր պահանջի կատարմանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    9 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: