ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը

Իրաքում շիաների համար սուրբ համարվող Նաջաֆ քաղաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Մեծ այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը, հաղորդում է Associated Press-ը:

Հռոմի պապը ժամանել է Իրաք, որպեսզի մուսուլմաններին կոչ անի ընդունել Իրաքի քրիստոնեական փոքրամասնությունն ու խաղաղ համագոյակցության մասին ուղերձ փոխանցի:

84-ամյա պոնտիֆիկոսի փամփուշտադիմացկուն մեքենան մոտեցել է Նաջաֆում Ռասուլ նեղ փողոցին: Ապա պոնտիֆիկոսը ոտքով անցել է մի քանի մետր դեպի Ալի Սիստանիի համեստ տուն, որը քահան վարձակալում է արդեն մի քանի տասնամյակ:

Ավանդական հագուստով մի խումբ իրաքցիներ ողջունել են պոնտիֆիկոսին փողոցում: Երբ Ֆրանցիսկոսը դիմակով մոտեցել է Ալի Սիստանիի տանը, մի քանի սպիտակ աղավնի են բաց թողել ՝ ի նշան խաղաղության:

Փակ դռների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Իրաքում հետապնդման ենթարկվող քրիստոնեական փոքրամասնությանն առնչվող հարցերին:

Ալի Սիստանին պատվավոր ֆիգուր է Իրաքի շիա փոքրամասնության շրջանում, և նրա կրոնական ու այլ հարցերի շուրջ նրա կարծիքը հետաքրքրում է ամբողջ աշխարհի շիաներին:     


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: