ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապը Սիրիայում քաղաքացիական պատերազմը համարել է վատթարագույն մարդասիրական ճգնաժամերից մեկը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիրիայում քաղաքացիական պատերազմը համարել է արդի ժամանակների վատթարագույն մարդասիրական ճգնաժամերից մեկը՝ հայտարարելով, որ դրա 10-րդ տարելիցը պետք է բոլորին դրդի «հույսի ճառագայթ» փնտրել դժբախտությունների միջով անցած ազգի համար, գրում է Reuters-ը։

«Ես կրկնում եմ իմ սրտառուչ կոչը, այն է՝ հակամարտության բոլոր կողմերի բարի կամքի դրսևորում, որպեսզի հյուծված բնակչության համար հույսի շող բացվի»,- Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա օրհնության և ուղերձի ժամանակ ասել է նա։

Հռոմի պապի խոսքով՝ «Սիրիան տեսել է բռնության բոլոր տեսակները և դրանից հատկապես տուժել են երեխաները, կանայք և տարեցները»։

Նա նաև միջազգային հանրությանը կոչ է արել «վճռականորեն պարտավորություն ստանձնել»՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և երկրի տնտեսական վերելքին նպաստելու համար, փոխանցում է Tert.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: