ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20-րդ նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը:

Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի և դրա ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կհաստատվի նաև ճանապարհային քարտեզի երկրորդ հատվածը, որը ներառում է այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ միջոցառումներ:

Օրակարգի շրջանակներում նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Համաձայնագրի «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասով նախատեսված տնտեսական համագործակցության վերաբերյալ զեկույցը: Զեկույցը ներառում էր այդ մասին բոլոր 12 գլուխներից յուրաքանչյուրի (Ապրանքների առևտուրը, մաքսային ոլորտը, Առևտրի տեխնիկական խոչընդոտները, Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, Ծառայությունների առևտուրը, հիմնադրումը և էլեկտրոնային առևտուրը, Ընթացիկ վճարումները և կապիտալի տեղաշարժը, Մտավոր սեփականությունը, Պետական գնումներ, Առևտուրը և կայուն զարգացումը, Մրցակցություն, Պետական ձեռնարկությունները և Թափանցիկությունը) կիրարկման ընթացքը:

Այնուհետև զեկույցով է հանդես եկել Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ով ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգման ոլորտում գտնվող Ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:

Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ներկայացված զեկույցների վերաբերյալ, որից հետո զեկուցողները պատասխանեցին նիստի ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատգամավորների հարցերին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: