ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն. Սյունիքի մարզին աջակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն ենք տեսնում

Եվրամիության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի նպատակն է բարելավել համայնքների, մասնավորապես խոցելի խմբերի կենսամակարդակը: Այս մասին մարտի 12-ին նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Նա նշեց ծրագրի կարեւորությունը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (SEPA) ուժի մեջ մտնելը, որի շրջանակում հնարավոր կլինի շարունակել համագործակցությունը ժողովրդավարության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, կրթության, «կանաչ էկոլոգիայի», գենդերային հավասարության հաստատման համար եւ այլն:

«ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերել կորոնավիրուսի համաճարակի հետեւանքների դեմ պայքարի շրջանակում, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն է ներգրավել Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում հակամարտությունից տուժած մարդկանց: Եվրամիության ուշադրության կենտրոնում է նաեւ Հայաստանի մարզերի զարգացումը, աջակցություն է ցուցաբերվում, մասնավորապես, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերին: Մենք նաեւ երկրի հարավային շրջանների, մասնավորապես՝ Սյունիքի մարզի աջակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն ենք տեսնուն: Համապատասխան քննարկումներ են ընթանում Հայաստանի կառավարության հետ»,-հավելեց Վիկտորինը:

Իր հերթին, ՀՀ էկնոմիկայի նախարարը կարեւորեց ԵՄ-ի հետ համագործակցությամբ գյուղական տեղանքի զարգացման հնարավորությունների ընդլայնումը («Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի շրջանակում)՝ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով, ընդ որում, ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց Հայաստան միգրանտների վերադարձի նման կարեւոր բաղադրիչի ներառման արդիականությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    19°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: