ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի ԱԳՆ-ն անբարոյական քայլ է համարում ադրբեջանցիների կողմից Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի պղծման դեպքերը

© Anton Novoderezhkin/TASS

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի վանդալիզմի գործողություններն Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու մասնակիցների հուշարձանների դեմ, փոխանցում է Aysor.am-ը: 

«Մենք համարում ենք բացարձակապես անընդունելի և անբարոյական Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի անարգման ցանկացած ձև: Տեղեկատվությունը ստուգվում է, և եթե այն հաստատվի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցներն իրավիճակը շտկելու համար», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը Քարին տակ գյուղում, ինչպես նաև Խորհրդային Միության կրկնակի հերոս, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի հուշարձանը Շուշիում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: