ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

Ես լուրջ մտահոգություններ ունեմ Թուրքիայի գործողությունների հետ կապված. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախօրեին հայտարարել է, որ ինքը «լուրջ մտահոգություններ» ունի անդամ երկիր Թուրքիայի գործողությունների կապակցությամբ, բայց ավելացրել, որ դաշինքը կարևոր հարթակ է՝ Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար: Այս մասին գրում է Ahval News-ը։

«Ես իմ լուրջ մտահոգություններն եմ հայտնել, և մենք բոլորս գիտենք, որ կան լուրջ տարաձայնություններ և որոշ խնդիրներ` սկսած Միջերկրական ծովի արևելյան մասից, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության S-400 համակարգը գնելու Թուրքիայի որոշումից, կամ Թուրքիայում ժողովրդավարական իրավունքների հետ կապված», - ասել է Ստոլտենբերգը Եվրախորհրդարանի պատգամավորներին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, սակայն, ավելացրել է, որ ինքը հավատում է, որ դաշինքը կարող է «գոնե կարևոր հիմք ապահովել այդ խնդիրները քննարկելու, այդ խնդիրները բարձրաձայնելու և տարբեր հարցերի վերաբերյալ լուրջ քննարկումներ ունենալու համար»:

Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից ի վեր՝ այն վերջին մի քանի տարիների ընթացքում զայրացրել է դաշինքի անդամներին` կատարելով մի շարք քայլեր:

Երկիրը առաջ է մղել ռուսական S-400 հրթիռների գործարքը, չնայած բազմիցս նախազգուշացումներին, որ հրթիռները վտանգում են խախտել ՆԱՏՕ-ի գործառնական անվտանգությունը, եթե դրանք օգտագործվեն արևմտյան դաշինքի սեփական սարքավորումների հետ միասին: Այն ավելի առաջ գնաց՝ հոկտեմբերին փորձարկման մեկնարկ կատարելով:

Այն մեղադրվում է նաև Արևելյան Միջերկրականում ածխաջրածինների հասանելիության համար Հունաստանի և Կիպրոսի հետ հակամարտության մեջ մտնելու համար։ Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Սիրիայի հակամարտություններում Անկարայի ներգրավվածությունը գրգռել է նաև դաշինքի այլ անդամների զայրույթը:

Անցյալ շաբաթ Ստոլտենբերգը ասաց, որ Թուրքիան չափազանց կարևոր դաշնակից է ՝ հաշվի առնելով երկրի ռազմավարական աշխարհագրությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.10.2021
17°  30° 
26.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: