ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 969,74 դրամ ԱՐԾԱԹ - 349,7 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 659,81 դրամ

ՄԱԿ-ը բարելավել է ընթացիկ տարվա համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովը (UNCTAD) բարելավել է 2021 թվականին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը մինչև 4.7 տոկոս, ասվում է UNCTAD զեկույցում: Սեպտեմբերյան կանխատեսումը 4.3 տոկոս աճ էր նախատեսում, հայտնում է Փրայմը:

«Այս տարի ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունը կաճի 4.7 տոկոսով՝ ավելի արագ, քան կանխատեսվում էր սեպտեմբերին (4.3 տոկոս)՝  մասամբ ԱՄՆ-ում ավելի ուժեղ վերականգնման շնորհիվ, որտեղ պատվաստանյութերի բաշխման ոլորտում առաջընթացն ու նոր հարկաբյուջետային խթանը 1.9 տրիլիոն դոլար են կազմում, ինչպես ակնկալվում է, սպառողի ծախսերի ավելացման կհանգեցնեն»,- ասվում է UNCTAD-ի զեկույցում, որը հրապարակվել էր հինգշաբթի օրը:

UNCTAD-ի տվյալներով՝ համաշխարհային տնտեսության հիմնական բեռը զգացվում է զարգացող երկրներում՝ սահմանափակ բյուջետային տարածությամբ և միջազգային անբավարար աջակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
18.01.2022
17°  30° 
19.01.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: