ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրիմը Ուկրաինա է. G7 երկրներ

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Ղրիմը Ռուսաստանին միացնելու յոթերորդ տարվա հետ: «Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները դատապարտել են Ռուսաստանի գործողությունները և պատրաստակամություն հայտնել՝ շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է kommersant-ը։

«G7-ը հավատարիմ է պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգային ճանաչված սահմաններում: Ղրիմը Ուկրաինա է», - ասված է Մեծ յոթնյակի նախագահող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Նախարարները նշում են, որ Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցումը օրինականացնելու Ռուսաստանի փորձերը «չեն ճանաչվում և չեն ճանաչվի»:

G7- ը դատապարտեց նաև իրավիճակի ապակայունացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: G7-ը ելնում է նրանից, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ է, այլ ոչ թե միջնորդ», ասվում է հայտարարության մեջ: Խումբը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրի սկզբունքները ոտնահարելու, զինված խմբավորումներին հովանավորելու և «հարյուր հազարավոր ուկրաինացիներին» Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մեջ:

Հիշեցնենք, որ Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանին միացվեցին 2014-ի մարտի 18-ին՝ հանրաքվե անցկացնելուց հետո: Ուկրաինան և աշխարհի շատ երկրներ թերակղզին համարում են անօրինական կերպով օկուպացված Ռուսաստանի կողմից: Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Ղրիմը հավերժ կմնա Ռուսաստանի հետ, և արևմտյան երկրները չեն փոխի իրավիճակը «ոչ միջազգային իրավական, քաղաքական և ոչ էլ բարոյական տեսանկյունից», փոխանցում է Panorama.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: