ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հայ-իրանական խորհրդակցություններ

Մարտի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան հայ-իրանական խորհրդակցություններ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի միջև կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Իրանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և ընդլայնման հարցերին։ Քննարկվեցին երկու երկրների միջև համաձայնեցման փուլում գտնվող փաստաթղթերի նախագծերի շուրջ աշխատանքների առաջմղմանը, ինչպես նաև՝ գործող պայմանագրերի արդիականացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձ կատարեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ընդգծեցին ահաբեկիչների ներկայության անթույլատրելիությունը՝ կարևորելով տարածաշրջանից վերջիններիս անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և իրանցի իր պաշտոնակցի առանձնազրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Քննարկվեցին մարդու իրավունքներին, մշակութային փոխգործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը հատկապես բարձ գնահատեցին ՀՀ և ԻԻՀ միջև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչի հիմքում ընկած են հայ-իրանական մշակութային և քաղաքակրթական կապերը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային քաղաքական օրակարգի մի շարք հիմնահարցերի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: