ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում

ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Այս մասին ուրբաթ հայտնել են հանրապետութան ՆԳՆ մամուլի ծառայությունից:

«Համատեղ ծովային զորավարժություններին մասնակցել են ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության «Այլենդ»- «Դիոսկուրիա» և «Օչամչիրա» դասի նավերը, նաև ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) և Smeli (Բուլղարիա) նավարը: Վարժանքների նպատակն է Վրաստանի և դաշինքի անդամների ծովային ստորաբաժանումների միասնության մակարդակի բարձրացումը», - ասված է հաղորդագրության մեջ:

Համատեղ վարժությունները տեղի են ունեցել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջադրված բոլոր առաջարկություններն ու նախազգուշական միջոցառումները: ՆԳՆ-ն նշում է նաև, որ համաճարակի ֆոնին ՆԱՏՕ-ի նավերի այցը խոսում է դաշինքից ուժեղ աջակցության մասին:

ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրեր էին մտել մարտի 15-ին: Դրանք արդեն հեռացել են երկրից: Մինչ այդ ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի ջրեր էին մտել փետրվարին. վարժանքներ անցկացնելու համար Բաթումում էր գտնվում ԱՄՆ-ի Donald Cook էսկադրային ականակիրը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: