ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են. ՄԻՊ

ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու մանրամասնել. 

«Դա հիմնականում նշանակում է՝

1)  Սյունիքի մարզի համայնքների հարևանությամբ կամ այդ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական  զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի ծառայողներ չպետք է լինեն.
2)  Սյունիքի  մարզի համայնքերի միջև ճանապարհներին ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն.
3) նրանք 10 կմ-ով պետք է հեռացվեն այն վայրերից, որտեղ այսօր գտնվում են.
4) ՀՀ զինված ուժերի կամ ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները, որոնք ՀՀ բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական մյուս իրավունքների երաշխավորն են, պետք է տեղակայվեն ադրբեջանական ծառայողների տեղակայումների անմիջապես դիմաց:
5) անվտանգության գոտին պետք է լինի լիարժեք հասանելի լինի ՀՀ բնակիչների համար՝ սահմանային բնակավայրերում նրանց խաթարված բնականոն կյանքը վերականգնելու նպատակով:
Սա ներառում է նաև անվտանգության գոտու տարածքում ջրային ու այլ բնական ռեսուրսներից, անտառներից, հողատարածքներից, այդ թվում՝ արոտավայրերից, խոտհարքներից օգտվելու անարգել հնարավորություն.
6) ենթադրությունները կամ պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում:

Նախ, պատերազմի սպառնալիքի ներքո Սյունիքում հայտնված ադրբեջանական այսօրվա տեղակայումների պատճառով կոպտորեն խախտված են ՀՀ բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության և այլ իրավունքներ, ինչպես նաև լրջորեն  վտանգված են կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության, արժանապատվության և կենսական այլ իրավունքներ: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է:

Բացի այդ էլ պարզապես հարց՝ ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել ո՛չ դեմարկացիա, ո՛չ դելիմիտացիա, իսկ եղածն էլ ամբողջությամբ ընթացել է միջազգային, այդ թվում` մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտումներով:

Անվտանգության գոտու այս հայեցակարգի հիմքում մարդու իրավունքներն են:

Հիմնավորումները մանրամասն ներկայացրել եմ 2021թ. մարտի 5-ի իմ ասուլիսին (https://www.facebook.com/100017676420633/videos/816795168919690/), իսկ առաջիկայում ավարտին կհասցվի հայեցակարգի վերջնական ամփոփված  տարբերակը` զեկույցի տեսքով, և զեկույցը կուղարկվի միջազգային մարմիններին: Ներկա պայմաններում մարդու իրավունքների հարցում կարևոր դեր ունեն նաև խաղաղապահ առաքելությամբ ռուսական ուժերը. այս հարցին մարդու իրավունքների տեսանկյունից նույնպես անդրադարձ կլինի:

Զեկույցը վերաբերվելու է Սյունիքի մարզին, իսկ որոշ առանձնահատկություններով` նաև Գեղարքունիքի մարզին:

Հայեցակարգի մանրամասները 2021թ. մարտի  17-ին ներկայացրել եմ ՀՀ նախագահին և կարևոր եմ համարում Նախագահի արձանագրումը. «Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը»:

Նման կարևոր պաշտոնական դիրքորոշում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը մենք հրապարակել էինք 2020թ. դեկտեմբերի 30-ին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: