ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն չի բացառում Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը և Եվրահանձնաժողովը մարտի 25-26-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովից առաջ Թուրքիայի վերաբերյալ զեկույց են պատրաստել, որը քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Թուրքական լրատվամիջոցները մեկնաբանել են, որ զեկույցի տեքստը «լի է շանտաժներով»:

Զեկույցում նշվում է, որ ԵՄ անդամության թեկնածու երկիր Թուրքիայի հետ ավելի խորքային առևտրային կապեր հաստատելու նպատակով պետք է բանակցություններ սկսել:

Նաև շեշտվում է սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար Թուրքիային ավելի շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, դեպի ԵՄ վիզային ռեժիմը վերացնելու, ավելի բարձր մակարդակի դիվանագիտական շփումներ հաստատելու ու ընդլայնված շրջանակով մաքսային միությանը միանալու անհրաժեշտության մասին:

«Սակայն վերոթվարկյալը հնարավոր կարող է լինել այն դեպքում, եթե Թուրքիան հարգի մարդու իրավունքները և ավելի ճկունություն ցուցաբերի (զիջումների գնա) Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում հիդրոկարբոնային պաշարների իրավունքների հարցում»,-ասվում է զեկույցում:

Թուրքական լրատվամիջոցները, մեկնաբանելով այս զեկույցը, նշում են, որ ԵՄ-ն չի սահմանափակվում միայն  հիշյալ «սպառնալիքներով», այլև դիմում է Թուրքիայի դեմ ճնշումներ գործադրելու համար «պատժամիջոցային շանտաժի»:

Հաղորդվում է, որ եթե պաշտոնական Անկարայի քայլերը հակասեն ԵՄ-ի շահերին, ապա Թուրքիայի դեմ պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Սակայն թուրքական մամուլը պնդում է, որ միայն որպես հաղթաթուղթ օգտագործելու համար քննարկվող պատժամիջոցները կլինեն փոքրամասշտաբ և կարող են ներառել միայն պատժիչ միջոցներ էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտի անձանց դեմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: