ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնն առաջարկել է հստակեցնել Թուրքիայի տեղը ՆԱՏՕ-ում

ria.ru

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անհրաժեշտ է համարում հստակեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի տեղը` միաժամանակ մատնանշելով Անկարայի հետ երկխոսության կարևորությունը, այդ թվում` անվտանգության և միգրացիայի հարցերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ֆրանսիայի դիրքորոշումը շատ հստակ էր: Երբ Արևելյան Միջերկրական ծովում տեղի էին ունենում միակողմանի գործողություններ (Թուրքիայի կողմից՝ խմբ.), մենք դատապարտում էինք, իսկ հետո գործում՝ ուղարկելով ֆրեգատներ: Այնուհետև մենք հասանք այն բանի, որ դա դատապարտվեց 2020-ի սեպտեմբերին՝ Եվրոպական խորհրդի մակարդակով», - ասել է Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների մասին վավերագրական ֆիլմի շրջանակում:

«Եվ ինչպես ես ասել եմ մեկ տարի առաջ, ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ն այդ հարցում այնքան էլ պարզ չէ... Մենք պետք է հստակեցնենք ՆԱՏՕ-ում Թուրքիայի տեղը: Սովորաբար դաշնակիցների հետ հարաբերություններում չեն անում այն, ինչ Թուրքիան արել է վերջին ամիսներին», - ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Մակրոնը նշել է Թուրքիայի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտությունը: «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Թուրքիան երես չթեքի Եվրոպայից և գնա դեպի ավելի մեծ կրոնական ծայրահեղականությանն ընդառաջ կամ աշխարհաքաղաքական ընտրության, ինչը մեզ համար էլ ավելի վտանգավոր կամ բացասական կլինի», - ասել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: