ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի պահպանումը Ամերիկայի արտաքին քաղաքական նպատակներին հասնելու լավագույն միջոցն է. Բլինքեն

Reuters

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Բրյուսելում ասաց, որ ԱՄՆ-ում մեծապես աջակցում են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնելու Բայդենի վարչակազմի քաղաքականությանը: Ըստ նրա, ամերիկացիների 90% -ը կարծում է, որ դաշինքի պահպանումը Ամերիկայի համար իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու լավագույն միջոցն է: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Սա էր ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետի կողմից այստեղ կատարած իր առաջին այցի գլխավոր ուղերձը, որը մեծապես է տարբերվում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի չորս տարի վարած արտաքին քաղաքականությունից:

Բլինքենի խոսքերով, աշխարհի առջև կանգնած ամենամեծ սպառնալիքներն ունեն ռազմական ու տեխնոլոգիական բնույթ, որոնց ավելացել է նաև COVID-19-ի համավարակը:

«Չինաստանի և Ռուսաստանի կողմից տեխնոլոգիական եղանակներով շուկաներ և այլ «կարևոր ռեսուրսներ» մուտք գործելու հանագամանքը վերջին տարիներին մեծապես է վնասում երկարամյա դաշինքները»,- ասել է Բլինքենը:

ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետի խոսքերով, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առջև դրված է այսօրվա սպառնալիքներին հարմարվելու և հարաբերությունները նորացնելու պարտավորություն, որպեսզի լուծում ստանան «տնտեսական, տեխնոլոգիական և գաղափարական ոլորտներում առկա խնդրիները»:

Բլինքենի խոսքերով, Չինաստանի ագրեսիվ քաղաքականությունը անկասկած սպառնում է գլոբալ անվտանգությանը, բայց ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին դա չպետք է հետ պահի աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսության հետ հարաբերություններից:

Չորեքշաբթի օրակարգում ներառված էին առանձին բանակցություններ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, հանդիպում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելի հետ:

Բրյուսելում երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկման գլխավոր թեմաներից մեկը ՆԱՏՕ-ի առաքելությունն է Աֆղանստանում, քանի որ մոտենում է մայիսի 1-ի վերջնաժամկետը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ ողջունում է խաղաղության ջանքերը`շեշտելով, որ դա Աֆղանստանում տևական քաղաքական լուծում տանող միակ ճանապարհն է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: