ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«Սահմանադրական դատարանն արձանագրեց և ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր  Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 300.1 հոդվածը, Սահմանադարական դատարանն ընդգծեց Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածները՝ դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող»,- ՍԴ-ի կողմից որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը, փոխանցում է Panorama.am -ը:


Նա նշեց՝ ցավում է, որ այս ամենը տևեց 3 տարի, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց։

«2018 թվականի սեպտեմբերից մեր փաստաբանական թիմը, հենց անձամբ Ռոբերտ Քոչարյանը նշում էին 300.1-րդ հոդվածի ոչ որոշակի լինելու մասին։ Իհարկե, ափսոս, որ այս ամենը պետք է արձանագրվեր միայն 2021 թվականին։ Բայց այսօր արձանագրվեց և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։

Սա նշանակում է, որ 300.1-րդ հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այս քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից։ Որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: