ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելցի բլոգեր Լապշինը գրառում է կատարել ի հիշատակ Կոմանդոսի

1TV.am

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան մասին լուրին:

«Տխուր օր է: Այսօր վախճանվել է լեգենդար հայ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որը ճակատագրի հեգնանքով ղեկավարել էր Շուշի քաղաքի գրոհը Լեռնային Ղարաբաղում: Պատկերացնում եմ` ինչ էր նա զգում` ապրելով մինչ այն օրը, երբ այդ քաղաքն առանց մարտի կհանձնեն թշնամուն:

Ինձ բախտ է վիճակվել ճանաչել Արկադի Տեր-Թադևոսյանին, տեսնվել էինք բառացիորեն անցյալ շաբաթ` Ղարաբաղյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: Մենք նրա հետ նստած էինք սեղանի շուրջ, տեսանյութում 2:05 րոպեն (2 րոպե 5 վայրկյան): Այնուհետև միասին այցելել ենք մեկ այլ սպայի, այնտեղ շփվել ենք: Արկադին բավականին հոգնած տեսք ուներ: Սակայն չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը»,- գրել է Լապշինը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: