ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գլազևը հայտարարել է ԵԱՏՄ-ում արտադրության տարեկան 8 տոկոս պոտենցիալ աճի մասին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտադրության աճի ներուժը կազմում Է շուրջ 8 տոկոս: Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ինտեգրացման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, փոխանցում է ՏԱՍՍ:

«Մեր գնահատումներով՝ մեզ մոտ արտադրության լրացուցիչ աճի հնարավորություններն օբյեկտիվորեն կազմում են 8 տոկոս: Դրանք հաշվարկներ են, որոնք արվել են առկա արատադրական հնարավորությունների, արտադրական կարողությունների, աշխատանքային ռեսուրսների, գիտա-տեխնիկական ներուժի հիման վրա: Այսինքն՝ մենք կարող Էինք տարեկան աճել 8 տոկոսվ»,- ասել Է Գլազևը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության բարձարգույն խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա մայիսին, պետությունների ղեկավարները կքննարկեն տնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, որոնք կօգնեն ակտիվացնելու ԵԱՏՄ-ի տնտեսության աճը:

Նա նաև հավելել Է, որ ԵԱՏՄ-ի տնտեսության աճի նվազագույն տեմպերը կազմում են 3,5 – 4 տոկոս, բայց դրանք կարելի կրկնապատկել: «Նվազագույն նշաձողը, որն այսօր մեզ տալիս են կանխատեսման ազգային առաջատար կենտրոնները, 3,5 - 4 տոկոսն Է, բայց կարելի Է կրկնապատկել արտադրանքի աճի տեմպերը»,- հավելել Է Գլազևը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԵԱՏՄ-ի բարձարգույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները, նախատեսված Է մայիս 21-ին Նուր Սուլթանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: