ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Թբիլիսիում Գրիբոյեդովի հուշարձանի պղծման դեպքը

Մոսկվան վրդովված է Թբիլիսիում ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի դեմ կատարված վանդալիզմի արարքից՝ այն համարելով Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելու փորձ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Ինչ էլ որ լինի այս արարքը կատարածների դրդապատճառը, նրանք արդարացում չունեն: Քաղաքակիրթ հասարակությունում նման արարքը տարակուսանք և մերժում է առաջացնում»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ:

Նրա խոսքով, նման գործողություններն առավել անընդունելի են, եթե հաշվի առնենք Ա.Ս. Գրիբոյեդովի անձի մեծությունն ու նշանակությունն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի պատմության համար:

Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ Մոսկվան այս միջադեպը և ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների նկատմամբ վերջերս իրականացված սադրանքը համարում է որպես մեկ շղթայի օղակներ: «Մենք դրանք դիտարկում ենք որպես ցանկացած միջոցով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելու ծայրահեղական ուժերի փորձ»,-շեշտել է Զախարովան:

Նախորդ օրը անհայտ անձինք պղծել էին Գրիբոյեդովի հուշարձանը՝ դրա վրա կարմիր գրություններ անելով:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: