ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ սեղմել է պատարագին ներկա գտնվողների ձեռքերը

Reuters Photo

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով Հռոմի Սանտո Սպիրիտո ին Սասիա եկեղեցում գլխավորել է Աստծո ողորմության կիրակի օրը մատուցված պատարագը, առաջին անգամ սեղմել է տաճարում ներկա գտնվող բոլոր մարդկանց ձեռքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

COVID-19 համաճարակի կապակցությամբ Սուրբ Աթոռի կողմից սահմանված խիստ սահմանափակող միջոցների պատճառով երկար ամիսներ շարունակ Ֆրանցիսկոս պապը պատարագներ է մատուցել հոգևորականության և աշխարհականների բավական փոքր թվով ներկայացուցիչների ներկայությամբ: Պատարագից հետո հավատացյալները չէին կարող մոտենալ քահանայապետին, որպեսզի սեղմեին կամ համբուրեին նրա ձեռքը:

Նշվում է, որ այս անգամ արդեն շուրջ 80 մարդ է ներկա եղել կիրակնօրյա պատարագին և Հռոմի պապը սեղմել է բոլորի ձեռքերը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: