ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

G7-ի արտգործնախարարները Ուկրաինայի սահմաններում տիրող իրավիճակի շուրջ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Alessandro Bianchi / Reuters

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները (G7) և Եվրամիության Գերագույն ներկայացուցիչը հայտարարություն են տարածել Ուկրաինայի սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով, որ խորապես մտահոգված են Ուկրաինայի սահմաններին և ապօրինի բռնակցված Ղրիմում ռուսական ռազմական ուժերի շարունակական կուտակումներով:

«Զորքերի այս լայնամասշտաբ տեղաշարժերը, առանց նախնական ծանուցման, ներկայացնում են սպառնացող և ապակայունացնող գործողություններ: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել սադրանքները և անհապաղ լիցքաթափել լարվածությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան: Մասնավորապես, մենք Ռուսաստանին կոչ ենք անում պահպանել ԵԱՀԿ սկզբունքներն ու պարտավորությունները, որոնք նա ստորագրել է ռազմական տեղաշարժերի թափանցիկության վերաբերյալ և արձագանքել Վիեննայի փաստաթղթի III գլխով սահմանված ընթացակարգին։

Վերհիշելով մարտի 18-ի մեր վերջին հայտարարությունը` մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մենք սատարում ենք Ուկրաինայի զսպված կեցվածքին»,-ասվում է հայտարարության մեջ։

Կողմերն ընդգծում են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի շարունակական աջակցությունը Նորմանդիայի գործընթացի միջոցով ջանքերին` ապահովելու Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչը միակ ճանապարհն է հակամարտության տևական քաղաքական լուծման համար: Բոլոր կողմերին կոչ են անում կառուցողականորեն ներգրավվել Եռակողմ շփման խմբում՝ հրադադարի ռեժիմը հաստատելու վերաբերյալ, փոխանցում է Panorama.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
04.08.2021
17°  30° 
05.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: