ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է Կիևից Դոնբասում կարգավորման հասնել

The Moscow Times

Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը պետք է ուժեղացնի ջանքերը՝ Դոնբասում շփման գծի երկու կողմերում տիրող իրավիճակի, առաջին հերթին՝ խաղաղ բնակիչների մահվան դեպքերը դիտարկելու համար: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր շվեդ գործընկեր և ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մտահոգություն է արտահայտվել Կիևի կողմից շփման գիծ անձնակազմի և զենքի տեղափոխման հետևանքով հակամարտության սրման, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մատույցներում Ուկրաինայի զինված ուժերի կողմից պարբերական գնդակոծման հետ կապված հակամարտության սրման վերաբերյալ: Հաստատվել է Մոսկվայի շահագրգռվածությունը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և Մինսկի միջոցառումների փաթեթի անվիճելի հիմքերով լուծելու վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: