ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան. Իսրայելն իսլամի թշնամին է

AFP

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը իսլամի թշնամին է, եւ Թուրքիան պետք է այդ մասին փոխանցի մարդկությանը, հաղորդում է Ahval-ը:

Ավելի վաղ ապրիլի 16-ի առավոտյան Իսրայելի ՌՕՈւ-ն հարված է հասցրել Գազայի երեք օբյեկտների ուղղությամբ:

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ պաղեստինցի զինվորականները երկու հրթիռ են արձակել Գազայի հատվածից երկրի հարավի ուղղությամբ:

«Մենք գիտենք, որ Իսրայելն իսլամի թշնամին է: Ցավոք, Իսրայելը չի փոխվի: Մենք ցանկանում ենք, որպեսզի ողջ մարդկությունն ուշադիր հետևի Իսրայելի թշնամական վերաբերմունքին իսլամի նկատմամբ եւ գնահատի իրավիճակը: Իհարկե, դեռ երկկողմ հարաբերությունները չեն կարող ցանկալի մակարդակի հասնել»,-ասել է Էրդողանը, գրում է News.am-ը: 

Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել՝ կապված «պաղեստինցի ժողովրդի նկատմամբ Իսրայելի կողմից բռնության և ճնշման քաղաքականության հետ», որը շարունակվում է Ռամադանի ժամանակ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: