ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սլովակիայի նախագահը սատարել է ռուս դիվանագետներին արտաքսելու ուղղությամբ Չեխիայի գործողությունները

© EPA-EFE/JAKUB GAVLAK

Ապրիլի 18-ին Սլովակիայի նախագահ Զուզաննա Չապուտովան աջակցություն է հայտնել Չեխիային, որի իշխանությունները որոշել են արտաքսել երկրից Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չապուտովան, մասնավորապես, նշել է, որ Սլովակիան ուշադրությամբ հետևում է գործընթացներին Չեխիայի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների ենթադրյալ գործողությունների մասին գործի շուրջ, որի հետևանքով զոհվել են մարդիկ և տեղի են ունեցել խոշոր ավերածություններ Վրբետիցեում: «Մենք սատարում ենք Չեխիային և նրա կողմից ձեռնարկված քայլերը»,-նշել է Չապուտովան:

Հիշեցնենք՝ նախօրեին Չեխիան հայտարարել էր 18 դիվանագետներին արտաքսելու մասին, որոնք կասկածվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Չեխիայի ՆԳՆ-ն կասկածել է ռուսական հատուկ ծառայություններին 2014 թվականին Վրբետիցեում պայթյունի կազմակերպման մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: