ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ պետք է լսենք ԵԽԽՎ քննարկման ժամանակ

ԵԽԽՎ-ում «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» սպասվող քննարկման նախաշեմին «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն անդրադարձել է մի քանի հարցերի:   

«Նախ, ի՞նչ է նշանակում այս քննարկումը:

 Սա պատգամավորների կարծիքների փոխանակում է թեմայի շուրջ: Կարևոր է այն իմաստով, որ հարցը բարձրաձայնվում է որպես Եվրոպայի Խորհրդի տարածքում ակտուալ հարց, վերնագրից դատելով քիչ չեն լինելու Ադրբեջանի հասցեին քննատադատական ելույթներն ու կոչերը: Սակայն, գործիքակազմի տեսանկյունից սա Ադրբեջանի համար հեղինակայինից բացի այլ հետևանք չի ունենալու, քանի որ նույնիսկ զեկույց կամ բանաձև չի լինելու՝ այսինքն ԵԽԽՎ միասնական դիրքորոշում չի արտահայտվելու: Եթե իհարկե քննարկումից հետո հայկական պատվիրակությունը ծավալուն աշխատանք չտանի թեման զարգացնելու և բանաձևի հասնելու համար: Իսկ դրա համար հեղինակություն, կապեր, ջանք ու փորձ է պետք, որը համոզվել ենք, որ այս իշխանության գերակշռությամբ կազմված պատվիրակությունը չունի:

 Երկրորդը՝ եթե նույնիսկ սա ուղղակի քննարկում է, ի՞նչ պետք է լսենք այդ քննարկման ժամանակ, որպեսզի գոնե մասամբ բավարարված լինենք:

Առաջինը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և պատերազմի սանձնազերծման շատ հասցեական քննադատություն և այդ թվում՝ Ադրբեջանի դեմ սանկցիաների կիրառման առաջարկ:

Երկրորդը, Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավվածության և առ այսօր տարվող քաղաքականության սուր քննադատություն:

 Երրորդը, միջազգային հանրության ռեսուրսների կոնսոլիդացման և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործուն մեխանիզմների կոչ և նախաձեռնություն՝ գերիների օր առաջ վերադարձին հասնելու համար:

 Եվ չորրորդը, Արցախի ներկայի և ապագայի հետ կապված մեզ համար կարևոր և սկզբունքային հարցերի բարձրաձայնում:

Եվ կարևոր է, որ այս ամենը հնչի ոչ միայն և ոչ առաջին հերթին հայկական պատվիրակության շուրթերից:

ԵԽԽՎ-ն պետք է լինի օրինակներից մեկը՝ ցույց տվող, որ միջազգային հանրությունը չի ընդունում, չի ընկալում և չի հաշտվում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության հետ և Բաքվի վրա ճնշում է գործադրվելու բոլոր միջազգային հարթակներում:

Սրա համար մեծ, շատ մեծ ու շատ երկար աշխատանք է/էր հարկավոր...»,- գրել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: