ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Հադրութցիների նախաձեռնությամբ Երևանում կբացվի մշակութային կենտրոն

Հադրութի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանի, «Դիզակ» թերթի խմբագիր Լիանա Պետրոսյանի և շրջանի հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Գայանե Բուդաղյանի համատեղ նախաձեռնությամբ Երևանի Խորենացի 47/7 հասցեում բացվել է «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Երազիկ Հայրիյանն ասել է, որ այն կլինի մշակութային օջախ, ինչպես նաև երիտասարդների հավաքատեղի, ժամանցի վայր:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ունենալ նաև պատկերասրահ, որտեղ մշտական ցուցադրության կդրվեն «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումից փրկված 26 կտավներ, որոնք ներկայացնում են Հադրութի հայկական լինելը, պատմական և ազգագրական անփոխարինելիությունը։ Պատկերասրահում կցուցադրվեն նաև Հադրութին վերաբերող այլ փաստեր:

«Կենտրոնի բացման շարժառիթը 2020 թվականի պատերազմի արդյունքում կորցրած Հադրութի շրջանի ողջ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելն է։ Շրջանի երիտասարդներն այժմ ապրում են Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում: Փորձում ենք վերակենդանացնել Հադրութից մնացած մշակութային ամեն մի մասունք:

Մեր նպատակն է տեղահանված հադրութցիների համախմբումը, Հադրութի պատմամշակութային ժառանգության հայկականությունը փաստող նյութերի ներկայացումը հասարակության լայն շրջանակներին, ինչը միտված է պահպանելու կորցրած հայրենիքի մասին պատմող յուրաքանչյուր մասունք»,- ավելացրել է Ե. Հայրիյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
03.08.2021
17°  30° 
04.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: