ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի քննարկման արդյունքը պետք է լինի առնվազն ԵԽԽՎ զեկուցողի այցելությունը մեր հայրենակիցներին. Ն. Կարապետյան

Եվրոպայի Խորհրդի Խորհդարանական վեհաժողովում տեղի ունեցավ հայ ռազմագերիների հարցով քննարկումը: «Ի սկզբանե սպասումներն այս քննարկումից անհիմն մեծ էին: Որպեսզի հստակ պատկերացնենք այս ձևաչափը, պետք է հաշվի առնել այն փաստը, որ ընթացիկ հարցերով դեբատները չեն ենթադրում ԵԽԽՎ ընդհանում մոտեցումն ու կարծիքն արտահայտող որևէ փաստաթղթի ընդունում: Սա մի քննարկում է, որի ընթացքում հնչում են 5 քաղաքական խմբերի և առանձին պատվիրակների կարծիքներ», - մեզ հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

«Այսպիսի նուրբ և զգայուն հարցերի քննարկմանը պետք է նախապատրաստվել ամիսներ շարունակ, նամանավանդ այս պայմաններում, երբ դեռ անհայտ է մեր ռազմագերիների ճակատագիրը, երբ դեռ որևէ կերպ հստակեցված չէ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի ապագան: Դիվանագիտության մեջ ամեն մի բառ, ամեն մի արտահայտություն կարող է ունենալ մեծ ուժ, և ցավոք այս քննարկման ընթացքում այդպիսի վտանգավոր արտահայտությունների պակաս չզգացվեց: Այն քննարկմանը չկար Արցախը, չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին որևէ բառ, փոխարենը` հստակ տպավորություն էր, որ կոնֆլիկտի կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ վեճի առարկան էլ` Լեռնային Ղարաբաղի տարածքն է: Սա դիվանագիտական ապաշնորհ աշխատանքի արդյունք է, տարիների ընթացքում կատարված մեծ աշխատանքի փոշիացում», - նշեց Նաիրա Կարապետյանը:

Ի սկզբանե օրակարգ ներառված հարցի ձևակերպումը հուշում էր, որ խոսքը գնալու է ոչ միայն հայ ռազմագերիների, բռնի պահվող անձանց, այլև տեղահանվածների մասին, ինչը և օգտագործվեց Ադրբեջանի պատվիրակության և նրան սատարող պատվիրակների կողմից: «Արդյո՞ք մեզ պետք էր, որ ԵԽԽՎ դահլիճում հնչեր Արցախյան առաջին պատերազմի արդյունքնում տեղահանված ադրբեջանցիների վերադարձի հարցը, արդյո՞ք մեր պատվիրակությունը հարցի վերնագիրը կարդալուց սա հաշվի էր առել, արդյո՞ք մենք որևէ առարկայական ձեռքբերում ունեցանք այս քննարկումից՝ այս հարցերի պատասխանները, ցավոք, բացասական են: Մեզ համար արդյունք կլինի առնվազն ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողի այցելությունը Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, այլապես կարող ենք փաստել, որ այս քննարկումը մեզ ոչինչ չտվեց», - եզրափակեց մեր զրուցակիցը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.10.2021
17°  30° 
26.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: