ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդների ԱԳ նախարարը կառավարության անունից խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին ուղղված նամակում Նիդերլանդների կառավարության անունից խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնելոր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նիդերլանդական կողմից նախարարական մակարդակով մասնակցելու  հանձնառությունը հնարավոր չեղավ իրականացնել՝ համավարակի հետ կապված Նիդերլանդներում գործող խիստ սահմանափակումների պատճառով։ 

Ուղերձում նախարար Բլոկը նշել էոր զգացմունքային հիշողություններ ունի անցյալ տարի Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցելությունից և այնտեղ ներկայացված պատմություններից:

Ընդգծելով երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու երկուստեք պատրաստակամության կարևորությունը՝ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել երկու երկրների միջև բազմաբովանդակ կապերը հետևողականորեն ամրապնդելու և զարգացնելու կապակցությամբ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: