ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան առանց խմելու ջրի է թողել ավելի քան 1 միլիոն բնակչի. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է թուրքական ռազմական իշխանությունների անմարդկային վերաբերմունքը հյուսիս-արևելյան Հասեքե նահանգի բնակչության նկատմամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դամասկոսի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական զինվորականները թողել են առանց խմելու ջրի Հասեքե քաղաքի ավելի քան 1 միլիոն բնակիչներին: «Թուրքական օկուպացիոն ուժերն ու նրանց վարձկանները 16 օրով փակել են քաղաքի և դրա մերձակա շրջանների ջրամատակարարումը՝ դադարեցնելով Հասեքեի հյուսիսում՝ Ալլյուսկում, ջրմուղ կայանի աշխատանքը»,-նշված է փաստաթղթում:

Սիրիայի ԱԳՆ-ն հրավիրում է ՄԱԿ-ի ԱԽ և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ուշադրությունը: Փաստաթղթում ընդգծված է, որ 2019 թվականի հոկտեմբերից Անկարան շարքից հանել է Ալյուսկում կենսական կարևորության օբյեկտը 23 անգամ, այդ թվում՝ հրաձգության և հրետակոծության միջոցով: «Դամասկոսում պահանջում են վերջ տալ հակահումանիստական այդ պրակտիկային ընդդեմ անմեղ մարդկանց, որոնց զրկում են խմելու ջրից կորոնավիրուսի համավարակի պայմաններում»,-ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: