ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պետք է ոչ միայն ողջունի Զելենսկի-Պուտին հնարավոր հանդիպումը, այլև հաշվի առնի դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա

Եթե հանդիպումն իսկապես նպաստելու է տարածաշրջանում լարվածության թեկուզ մասնակի լիցքաթափմանն ու նվազեցնելու է ռազմական նոր կոնֆլիկտի հավանականությունը, մեր կողմից այն ոչ միայն պետք է ողջունվի, այլև հաշվի առնվի՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը դիտարկելիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Նախ Ուկրաինայի նախագահն առաջարկել էր հանդիպել Դոնբասում, Պուտինը պատասխանել էր, որ պատրաստ է Զելենսկիին ընդունել Մոսկվայում: Այժմ Զելենսկին ընդունել է առաջարկն ու ասում է, որ հանձնարարել է իր աշխատակազմին կազմակերպել հանդիպումը:

Եթե հանդիպումն իսկապես նպաստելու է տարածաշրջանում լարվածության թեկուզ մասնակի լիցքաթափմանն ու նվազեցնելու է ռազմական նոր կոնֆլիկտի հավանականությունը, մեր կողմից այն ոչ միայն պետք է ողջունվի, այլև հաշվի առնվի՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը դիտարկելիս:

Տարածաշրջանն՝ իր բոլոր տաք ու սառը կոնֆլիկտներով, երկրների միջև բարդ հարցերով, շատ բուռն սկսել է եռալ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման նոր փուլի ներքո: Եվ այս համատեքստում բոլոր զարգացումները, այդ թվում՝ նրանք, որ առաջին հայացքից մեզ չեն առնչվում, մեր վրա կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ:

Իսկ դա նշանակում է, որ այսօր Հայաստանին շատ նուրբ և լավ մտածված դիվանագիտություն է պետք, որը չենք ունեցել վերջին երեք տարում և առավել ևս չենք ունենալու նախընտրական շրջանում՝ ներքաղաքական դիվիդենտներ քաղելուց բխող խնդիրներով հանդերձ»,- գրել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: