ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոյգու. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն նպաստում են ռազմական վտանգի աճին Եվրոպայում

© Вадим Савицкий/пресс-служба Минобороны РФ/ТАСС

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները Եվրոպական տարածաշրջանում նպաստում են ռազմական վտանգի աճին, Ուկրաինայում ազգայնական տրամադրությունները զինված բախում են հրահրում Դոնբասում: Այս մասին երեքշաբթի Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է News.am-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ռազմական սպառնալիքի աճին նպաստում են զորքերի մարտական պատրաստվածության բարձրացմանն և առաջատար ներկայության ուժեղացմանն ուղղված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները եվրոպական տարածաշրջանում: Արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, աճում է օպերատիվ և մարտական պատրաստության ինտենսիվությունը, Ուկրաինայում թեժանում են ազգայնական տրամադրությունները, ինչը զինված հակամարտություն է հրահրում Դոնբասում, այդ թվում՝Ռուսաստանին սահմանակից տարածքներում»,- ասել է Շոյգուն:

Նախարարի խոսքով, այս սպառնացող գործունեությանն ի պատասխան, Ռուսաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: «Ինչպես գիտեք, արևմտյան և հարավային ռազմական շրջանների զորքերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում է իրականացվել: Արևմտյան սահմաններ՝ ուսումնամարտական առաքելությունների տարածքներ երկու բանակ և երեք օդային ստորաբաժանում է տեղափոխվել»,- ասել է Շոյգուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: