ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսել

Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ելույթ ունենալով Դաշնության խորհրդի միջազգային գործերի և պաշտպանության կոմիտեների նիստում՝ Ռյաբկովը հայտարարել է, որ սպառազինությունների վերահսկման համակարգը ճգնաժամի մեջ է:

Ինչպես նշել է Ռյաբկովը, ՌԴ նախագահը Դաշնային ժողովին հղած ուղերձում խնդիր է դրել քննարկել գլոբալ կայունության ապահովման համար ռազմավարական սպառազինությունների հետ կապված հարցերը։

«Ցանկանում եմ նշել, որ մենք արդեն Բայդենի վարչակազմին առաջարկել ենք ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսել՝ ոլորտում առկա մտահոգությունները քննարկելու և խնդիրները կարգավորելու ուղիների որոնման համար», - նշել է փոխնախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: