ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միշտ շարունակելու եմ աջակցել այս հիասքանչ երկրին. Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մշտապես սատարելու է Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ ի պատասխան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակի, որն հղվել էր՝ ի նշան երախտագիտության Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած մեր ներդրումի ու դերակատարման:

«Նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ Հայաստանի մասին մշտապես ինձ նոր գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և բոլոր այն խմբերին ու հայերին, ովքեր պայքարեցին ճանաչման այս օրվա համար: Ուրախ եմ, որ կարողացա օգնել՝ իրազեկելու մարդկանց, ես միշտ կշարունակեմ աջակցել այս հիասքանչ երկրին»,- գրել է Քարդաշյանը:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 1,03 կմ/ժ
8 C°
 
17°   
23.03.2023
18°  10° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։