ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերի ցանկում

Nakrasilas.ru

Հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանն իր KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշի և Skims ներքնազգեստ արտադրող ընկերության եկամուտների շնորհիվ հայտնվել է Forbes-ի միլիարդատերի ցանկում։ Նրա եկամուտը հասել է 1 միլիարդ դոլարի, փոխանցում է News.am-ը։

2011թ․-ին, երբ Forbes-ն ուշադրություն էր հրավիրել Քիմ Քարդաշյանի վրա, նա 6,6 մլն հետևորդ ուներ Twitter-ում (մի փոքր ավելի քիչ, քան Բարաք Օբաման և մի փոքր ավելի, քան դերասան Էշթոն Քութչերը)։ 2016թ․-ին նա հայտնվել էր պարբերականի շապիկին իր մասին «Kim Kardashian: Hollywood» բջջային խաղի շնորհի, որը նրան 51 միլիոն դոլար էր բերել։ 2021թ․-ին Քիմ Քարդաշյան-Ուեսթը պաշտոնապես հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում։

Ամսագիրը նրա ունեցվածքը գնահատում է մեկ միլիարդ դոլար: Դեռ 2020թ․-ի հոկտեմբերին Forbes-ի հաշվարկներում շնվում էր 780 միլիոն դոլար, սակայն KKW Beauty-ի և Skims-ի, ինչպես նաև իրապատում-շոուի և գովազդային պայմանագրերի եկամուտները հինգ ամսվա ընթացքում լրջորեն լավացրել են Քիմի ֆինանսական վիճակը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
01.08.2021
17°  30° 
02.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: